«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միքայել Գրիգորյանը

«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միքայել Գրիգորյանը

PanARMENIAN.Net - «Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 8-ամյա Միքայել Գրիգորյանը (Միշա): Նա ելույթ կունենա և իր ուժերը կփորձի մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Միշան նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի I Want You Back և իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեև կանոնների համաձայն, դրանք կարող են փոփոխվել մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով:

Երգիչի խոսքով, ելույթից առաջ հուզված չէ, անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայանա միջազգային հանդիսատեսին: «Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, և ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշում է նա:

«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---