Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը և ձյուդոյիստ Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը

Բռնցքամարտիկ  Հովհաննիսյանը և ձյուդոյիստ  Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։

Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝ 3-0 հաշվով, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։

Խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ նաև ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։ Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։

Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

Մարմնամարզիկ Մերդինյանը դուրս եկավ Խաղերի եզրափակիչ, Դավթյանը՝ ոչ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---