ԵԽՆԿ ղեկավար. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղության եւ երկխոսության ճանապարհով18 ապրիլի 2007 - 17:50 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանն ու Հայաստանը ԵԽ-ին անդամակցելիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններ են վերցրել: Հիմք ընդունելով դա` մենք նշում ենք, որ հակամարտությունը կարելի է միայն խաղաղության եւ երկխոսության ճանապարհով կարգավորել»,- հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Ֆիորենցո Ստոլֆին: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ժնեւյան հանդիպումը հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի շարունակության հույս է ներշնչում: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների անցկացումը «խոչընդոտներ է ստեղծում հակամարտության կարգավորման համար»: «Նման քայլերը երբեք չեն ճանաչվի Եվրոպայի Խորհրդի կողմից», հայտնում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |