Սարգիս Մարտիրոսյանը՝ Երևանի նոր ոստիկանապետ![]() 8 օգոստոսի 2016 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը: Այս մասին է գրում Tert.am-ը՝ հղում անելով ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանին: «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը», - ասել է նա: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |