Հուլիսի դեպքերից 8 տուժած է մնում հիվանդանոցում

Հուլիսի դեպքերից 8 տուժած է մնում հիվանդանոցում

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունների ու ցույցերի հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված քաղաքացիներից մեկն օգոստոսի 9-ին դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են ռողջապահության նախարարությունից:

Այսպիսով հուլիսյան իրադարձությունների արդյունքում հիվանդանոցներում դեռ ստացիոնար բուժում է ստանում 8 տուժած, գրում է Tert.am-ը:

Նրանցից մեկը ոստիկան Գագիկ Մկրտչյանն է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանն է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---