Արոնյանը Sinquefield-cup-ի 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել և կորցրել առաջատարի դիրքը

Արոնյանը  Sinquefield-cup-ի  5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել և կորցրել առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Սենտ Լուիս քաղաքում շարունակվում է Սինգֆիլդի գավաթ 2016 մրցաշարը: 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ:

Իսկ Վեսելին Տոպալովը հաղթել է իր մրցակից Դին Լիժենին՝ առաջ անցնելով բոլորից: Տոպալովը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

Օգոստոսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---