Արոնյանը պարտվել է Sinquefield-cup 6-րդ տուրում![]() 12 օգոստոսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սենտ Լուիս քաղաքում օգոստոսի 11-ին տեղի ունեցան Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) 6-րդ տուրի հանդիպումները, որում 2-րդ հորիզոնականում ընթացող Ուեսլի Սոն հաղթեց մրցաշարի առաջատար Վեսելին Թոփալովին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավից: Այս տուրը հաղթական էր Դին Լիժենի համար. չինացին ուժեղ գտնվեց Պյոտր Սվիդլերից, իսկ Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա և Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Օգոստոսի 12-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Անանդը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |