Քրդերը Մոսուլի մոտակայքում վեց գյուղ են ազատագրել

Քրդերը Մոսուլի մոտակայքում վեց գյուղ են ազատագրել

PanARMENIAN.Net - Իրաքի քրդական զինուժը Մոսուլի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված վեց գյուղ է ազատագրել։

Քուրդիստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և որ գործողության ընթացքում օդային հարվածներով իրենց օգնել է Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող կոալիցիան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մոսուլը Իրաքի ամենամեծ հյուսիսային քաղաքն է և «Իսլամական պետության» վերահսկողության տակ է անցել երեք տարի առաջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---