Ավստրիայում փախստականների պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել

Ավստրիայում փախստականների պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել

PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը չի բացառել, որ իշխանությունները կարող են արդեն սեպտեմբերի 6-ին քննարկել երկրում արտակարգ դրության նախագիծը` փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սեպտեմբերի սկզբին բանակցություններ կանցկացվեն Ավստրիայի և Հունգարիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարների միջև: Անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել արտակարգ դրություն հայտարարելու և մարդկանց Հունգարիա վերադարձնելու համար: Եթե դա հաջողվի, սեպտեմբերի 6-ին կարող է քննարկվել պատրաստի տեքստը»,-մեջբերել է ORF հեռուստաալիքը Քերնի խոսքերը:

Ըստ Քերնի, միգրանտների հոսքը զգալիորեն նվազել է վերջին ամիսներին, սակայն պետք է պատրաստ լինել նոր հոսքի, եթե իրավիճակը Թուրքիայում ու Հյուսիսային Աֆրիկայում չփոխվի:

2016-ի հունվարին Ավստրիայի ղեկավարությունը որոշեց կրճատել փախստականների հոսքը` հաստատելով 37,5 հազարի սահմանափակում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ավստրիայի իշխանություններն օգտագործել են իրենց սահմանված քվոտայի գրեթե երկու երրորդը` ընդունելով Ավստրիայում ապաստան հայցողների 22.000 հայտ:

Քերնը նշել է, որ ԵՄ և Թուրքիայի հետ հաջող համագործակցության դեպքում, Ավստրիան կկարողանա պահպանել հաստատված քվոտան և, գուցե, խուսափի արտակարգ դրությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---