Գերմանիայի թուրքական կազմակերպությունները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը20 ապրիլի 2007 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտում «Ցեղասպանության դեմ միության» նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվելու` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Կազմակերպիչները պահանջում են, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի սգո օր Թուրքիայի բոլոր ժողովուրդների համար:Կազմակերպության ղեկավար, թուրք լրագրող Ալի Էրտեմի խոսքերով, միջոցառմանը մասնակցում են նաեւ այլ կազմակերպություններ` ստեղծված Գերմանիայում բնակվող թուրքերի կողմից. Գարմանիայում թուրք աշխատավորների ֆեդերացիա, Գերմանիայի Դեմոկրատական ժողովուրդների ֆեդերացիա, Գերմանիայի էմիգրանտ աշխատավորների ֆեդերացիա, «Աշխատավորների միություն- ժողովուրդների եղբայրություն» կազմակերպություն եւ «Պայքարի միություն» թերթ: «Ցեղասպանության դեմ միություն» կազմակերպության հայտարարության մեր նշվում է, որ «Թուրքիայի գաղթականները մեծ ցավ են ապրում այն կապակցությամբ, որ այսօր էլ հերքում են 92-տարվա վաղեմություն ունեցող ցեղասպանությունները` կատարված 1915-1923 թթ. Օսմանյան Կայսրության քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ` վերջիններիս վերացնելու նպատակով: Օսմանյան հասարակության 1/3-ը կազմող քրիստոնյա բնակչության կրճատումը մինչեւ 0.1 տոկոս, ինչպես նաեւ թուրք ազգայնական գործիչների պարծենկոտությունը, որ Թուրքիայի բնակչության 99.9 տոկոսը մահմեդականություն է ընդունել, ոչ այլ ինչ է, քան ինքնատիպ խոսոտվանություն մեր հարեւան քրիստոնյաների նկատամամբ կատարված ցեղասպանության մեջ: Միեւնույն ժամանակ, թուրքական պետությունը ոչ մի կերպ չի կարողանում խուսափել օտարացման սպառնալիքից: Դրա գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ Անատոլիան բնակեցրած հնագույն ժողովուրդներ հայերի, ասորացիների եւ հույների նկատմամբ գործած ցեղասպանության համար Թուրքիան պատասխանատվություն չի կրել, իսկ ցեղասպանության օգտագործումը` որպես էթնիկապես միատար հասարակություն ստեղծելու միջոց վերջնականապես սպառել է իրեն»: Հայտարարության հեղինալ Ալի Էրտեմի խոսքերով, Հրանտ Դինքի սպանությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ 1915 թվականից ի վեր Թուրքիայի ղեկավարների մտածողության մեջ որեւէ տեղաշարժ չի կատարվել: «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը, որ առաջին անգամ հնչեց Թուրքիայի պատմության մեջ, որով երկիրը դարձավ Ցեղասպանության զոհ գնացած ժողովրդի պաշտպան, լուրջ հարված էր ազգայնամոլությանն ու Ցեղասպանության հերքմանը»,- ընդգծել է Էրտեմը, հայտնում է «Ազգը»: Անցյալ տարի Ալի Էրտեմը Գերմանիայում ապրող 11 հազար թուրքերի ստորագրություն էր հավաքել, ովքեր պահաջում էին Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |