Ռիո 2016-ում Հայաստանը մեդալային հաշվարկով 36-րդ հորիզոնականում է

Ռիո 2016-ում Հայաստանը մեդալային հաշվարկով 36-րդ հորիզոնականում է

PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Հայաստանի օլիմպիականները մրցումային 11-րդ օրը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ վաստակեցին: Ընդհանուր 1 ոսկե և 3 արծաթե մեդալներով Հայաստանը մեդալային հաշվարկի 36-րդ հորիզոնականում է: Նախորդ օրը Հայաստանը բաժանում էր 57-ից 67-րդ հորիզոնականները, հայտնում է Tert.am-ը:

Մեդալային հաշվարկով առաջին տեղերում են ԱՄՆ-ն (84 մեդալ, որից 28 ոսկի), Մեծ Բրիտանիան (50 մեդալ, որից 19 ոսկի), Չինատանը (51 մեդալ, որից 17 ոսկի): Ռուսաստանը չորրորդն է 38 մեդալով, որից 12-ը ոսկի: Հնգյակը եզրափակում է Գերմանիան 26 մեդալով, որից 11-ը` ոսկի:

Ռիոյի 2016թ-ի Օլիմպիական խաղերում Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Նույն օրը ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում:

Ընթերցեք նաև. Ալեքսանյանը նվաճում է անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական ոսկին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---