Ադրբեջանում Կովկասի համալսարանի մոտ 50 աշխատակից հեռացվել է աշխատանքից Գյուլենի հետ կապերի համար

Ադրբեջանում Կովկասի համալսարանի մոտ 50 աշխատակից հեռացվել է աշխատանքից Գյուլենի հետ կապերի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Կովկասի համալսարանի մոտ 50 աշխատակից հեռացվել է աշխատանքից հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար, որին մեղադրում են Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Բոլոր հեռացվածներն ազգությամբ թուրք են, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օգոստոսի 15-ին քրեական գործ է հարուցել Գյուլենի կողմնակիցների դեմ:

Հուլիսին Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարեց Կովկասի համալսարանը փակելու մասին` հիմնադրի խնդրանքով, և այն փոխանցելով Բաքվի Նավթի բարձրագույն դպրոցի ենթակայությանը: Հայտարարվեց, որ ուսանողները կկարողանան շարունակել ուսումը, իսկ դասախոսական կազմը նույնը կմնա:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ համալսարանը փակվել է Գյուլենի հետ կապերի համար` իբր դա առաջին համալսարանն է, որը Գյուլենը հիմնադրել է արտերկրում, 1993-ին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---