Արմեն Մարտիրոսյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

Արմեն Մարտիրոսյանը ազատ կարձակվի գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը:

Կալանքի փոխարեն նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց: Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո այդ որոշումը հրապարակել է դատարանը, հայտնում է Panorama.am-ը:

Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էին հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռերին» աջակցող ցույցը ցրելուց հետո: Նրանց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում էր կուսակցության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---