Թալիբները շրջան են գրավել Աֆղանստանի հյուսիս-արևելքում

Թալիբները շրջան են գրավել Աֆղանստանի հյուսիս-արևելքում

PanARMENIAN.Net - «Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 20-ին գրավել են Աֆղանստանի Քունդուզ գավառի Խանաբադ շրջանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին AP-ի վրա հղումով:

Թալիբները գրոհել են վարչական շրջանը մի քանի ուղղություններից, հայտնել է գործակալությանը իշխանությունների ներկայացուցիչ Մոհամմադուլա Բահեջին: Բանակն արդեն պատասխան գործողություն է ծրագրում:

Իրենք թալիբները հայտարարել են, որ գրավել են շրջանն ամբողջությամբ` զենքով և ռազմատեխնիկայով:

2015-ին թալիբների ձեռքում էր հայտնվել Քունդուզ գավառի համանուն մայրաքաղաքը, սակայն շուտով քաղաքը կրկին հայտնվեց աֆղանական բանակի հսկողության տակ: Բանակը դիմակայում է թալիբներին երկրի 34 շրջաններից 15-ում:

Աֆղանստանում վերջին շրջանում աճել է «Իսլամական պետության» խմբավորման ազդեցությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---