Պենտագոնի կոչը Սիրիայի բանակին`ձեռնպահ մնալ մարտերից ԱՄՆ ուժերի մոտակայքում

Պենտագոնի կոչը Սիրիայի բանակին`ձեռնպահ մնալ մարտերից ԱՄՆ ուժերի մոտակայքում

PanARMENIAN.Net - Էլ Հասակա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո Պենտագոնը զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին ձեռնպահ մնալ մարտական գործողություններից ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժերի մոտակայքում, գրում է «Կոմերսանտը» Wall Street Journal-ի վրա հղումով:

«Մենք շատ լուրջ ենք դիտարկում այն դեպքերը, երբ կոալիցիայի զինվորականները հայտնվում են ռիսկային իրավիճակում, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում նրանց ինքնապաշտպանության իրավունքին»,-մեջբերում է թերթը մամլո քարտուղարի խոսքերը:

Պենտագոնի կապիտան Ջեֆ Դևիսը նշել է. «Մենք պարզ հայտարարել ենք, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն կպաշտպանի ցամաքային ուժերին սպառնալիքի դեպքում»,-ասել է Դևիսը:

Օգոստոսի 19-ին F-22 Raptor ամերիկյան երկու կործանիչները դուրս են մղել Էլ Հասակա քաղաքի օդային տարածքից սիրիական ՌՕՈւ երկու ինքնաթիռ: Սիրիական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ չեն հասցրել և ոչ մի գործողություն չեն իրականացրել, այլ ուղղակի փորձել են հատել օդային տարածքը, սակայն ամերիկացի օդաչուները խնդրել են նրանց հեռանալ այդ շրջանից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կարող են համաձայնագիր ստորագրել, որը կկարգավորի ՌԴ ՊՆ և Պենտագոնի գործողություններն ու համակարգումը Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---