ՅՈՒՆԻՍԵՖ. Վերջ դրեք «մղձավանջին», որում ապրում են Հալեպի երեխաները` կարեկցանքը բավարար չէ

ՅՈՒՆԻՍԵՖ. Վերջ դրեք «մղձավանջին», որում ապրում են Հալեպի երեխաները` կարեկցանքը բավարար չէ

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել միջոցներ ձեռնարկել` «վերջ դնելու համար մղձավանջին», որում ապրում են սիրիական Հալեպի ավելի քան 100.000 երեխաները:

ՄԱԿ Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը օգոստոսի 19-ին հայտարարությամբ է հանդես եկել` ԶԼՄ-ներում հայտնված 5-ամյա Օմրանի պատմության կապակցությամբ:

«Սիրիայում Օմրանի տարիքի բոլոր երեխաները ոչինչ չգիտեն այդ պատերազմի սարսափներից բացի, որոնք մեծերն են վարում: Մենք բոլորս պետք է պահանջենք, որ այդ նույն մեծահասակները վերջ դնեն երեխաների մղձավանջին Հալեպում»,-հայտարարել է Լեյքը:

ՄԱԿ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ավելի քան 100.000 երեխա արգելափակված է մղձավանջ դարձած Հալեպում»: «Կարեկցանքն այստեղ բավարար չէ, ցասումը բավարար չէ: Կարեկցանքն ու ցասումը պետք է ուղեկցվեն գործողություններով»,-ասել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին «Հալեպի բուժկենտրոնի» տեսանյութը 5-ամյա սիրիացի Օմրանի փրկության մասին, որի տունը գրոհայինների կողմից արգելափակված Հալեպի արևելյան մասում քանդվել էր: Շոկում գտնվող տղայի կադրերն արագ տարածվել են նաև սոցցանցերում` դառնալով Հալեպի բնակիչների վիճակի մարմնացումը: ԶԼՄ-ները կենտրոնի ակտիվիստների վրա հղումով, հայտնել են, որ շենքը փլուզվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---