Թուրքիայի վարչապետը չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի անցումային կառավարությանը

Թուրքիայի վարչապետը չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի անցումային կառավարությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մասնակցել անցումային կառավարության աշխատանքին: Այդ մասին Յիլդիրիմը հայտարարել է արևմտյան երկրների լրագրողներին Ստամբուլում: Նա նշել է նաև, որ Ասադը չպետք է մասնակցի Սիրիայի քաղաքական ապագային, հայտնում է ՌԻԱ Նովոստին Assosiated Press-ի վրա հղումով:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկա ամիսներին մտադիր է ակտիվացնել ջանքերը Սիրիայի գծով` դադարեցնելու համար արդեն մոտ 5 տարի տևող արյունահեղությունը և կանխելու համար երկրի տրոհումը: Մասնավորապես, նա նկատի ուներ քրդերի գործողությունները, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել է Թուրքիային սահմանակից շրջաններում:

Սիրիայում անցումային կառավարության ձևավորումն ամրագրված է Ժնևում միջսիրիական բանակցությունների ապրիլյան փուլի եզրափակիչ փաստաթղթում, որտեղ նշված են բոլոր մասնակիցների ընդհանուր դիրքորոշումները Սիրիայում անցումային կառավարության վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, անցումային կառավարությունը Սիրիայում պատասխանատու է լինելու անկախության, երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---