Թուրքիայում քրդերի հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում 22 երեխա կա

Թուրքիայում քրդերի հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում 22 երեխա կա

PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանտեփ քաղաքում քրդերի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերից առնվազն 22-ը 14 տարեկանից փոքր երեխաներ են:

Ըստ որոշ տվյալների, ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը հասել է 54-ի, գրում է «Կոմերսանտը»:

Ահաբեկչությունը Գազիանտեփ քաղաքում տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հավանաբար» պատահածին մեղսակից են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Բացի այդ, նա ասել է, որ մահապարտը հավանաբար 12-14 տարեկան դեռահաս է եղել:

Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---