Քրդերի ջոկատները գրոհում են սիրիական Էլ Հասակեն

Քրդերի ջոկատները գրոհում են սիրիական Էլ Հասակեն

PanARMENIAN.Net - YPG քրդական ջոկատները կրկին գրոհում են կառավարամետ միավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Գրոհից առաջ քրդերը կոչ են արել կառավարամետ ուժերին հանձնվել:

Ըստ Reuters-ի աղբյուրների, հարձակումը սկսվել է օգոստոսի 22-ին` կեսգիշերից հետո Նաշվա շրջանում` կառավարական շենքերի հարևանությամբ:

«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնել է, որ կառավարամետ սիրիական միավորումներն ու քրդական ջոկատները Ռուսաստանի աջակցությամբ պայմանավորվել են հրադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտնի օգոստոսի 24-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ինքնաթիռները գրոհել են քրդերի դիրքերը Էլ Հասակեում: Այս ավիահարվածն առաջինն էր 5 տարվա ընթացքում: «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչ Իբրահիմ Իբրահիմը հայտարարել էր, որ հարվածների արդյունքում զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում:

Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---