Ստամբուլում փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն. 5 անձ ձերբակալվել է

Ստամբուլում փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն. 5 անձ  ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ստամբուլում մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն: Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ:

Ցույցի ընթացքում ձերբակալվել է 12 հոգի, որոնցից 7-ն ավելի ուշ ազատ են արձակվել, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։

Ձերբակալվածներից Ումիթ Քայան իր ցուցմունքում այսպես է բացատրել իրավիճակը. «Մեր ընկերները համացանցի միջոցով տեղեկություն են ստացել, որ Իսրայելը հարձակողական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: Լուրն առած մի շարք մտահոգ քաղաքացիներ շտապեցին դեպի հյուպատոսարան` բողոքի իրենց ձայնը բարձրացնելու նպատակով: Ոստիկանները մեզ հայտնեցին, որ ներկա պահին ցանկացած տեսակի ցույց երկրի տարածքում արգելված է`3 ամսով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Սակայն մեր ընկերները որոշեցին շարունակել բողոքի ակցիան, մեզ ձերբակալեցին և բերեցին Լևենթի ոստիկանական բաժանմունք»։

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---