Երևանում Starwood ընկերության հյուրանոց կբացվի

Երևանում Starwood ընկերության հյուրանոց կբացվի

PanARMENIAN.Net - Starwood Hotels & Resorts ընկերությունը հայտարարել է Երևանում հյուրանոց բացելու ծրագրերի մասին:

The Luxury Collection ցանցի Alexander հյուրանոցը կբացվի 2017 թվականի ամռանը, որպեսզի, Starwood մարտավարությանը համապատասխան, բավարարի լյուքս-դասի հյուրանոցների աճող պահանջարկը երկրում:

Նշվում է, որ հյուրանոցը տեղակայվելու է Հանրապետության հրապարակի մերձակայքում ունենալու է 114 համար, ներառյալ՝ 17 լյուքս և 1 նախագահական: Հյուրանոցում գործելու են նաև ռեստորաններ, սպա-սրահ, լողավազան, 8 կոնֆերենց-սրահ:

Starwood Hotels and Resorts Worldwide-ն ամերիկյան ընկերություն է, որին պատկանում է 11 հյուրանոցային ցանց, ընդհանուր՝ 1300 հյուրանոց և մոտ 370 հազար համար աշխարհի 100 երկրներում: 2016-ի ապրիլին համաձայնություն է ձեռք բերվել ընկերության՝ Marriott International կողմից կլանվելու վերաբերյալ:

Starwood Hotels-ը ներկայացնում է St. Regis, The Luxury Collection, W, Westin, Le Méridien, Sheraton, Four Points by Sheraton, Aloft, Element, Tribute Portfolio, Design Hotels ցանցերը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---