Թեհրան. Ավիաբազայի կիրառման մասին հայտնելու Մոսկվայի որոշումը թելադրված էր «իրեն ցույց տալու ցանկությամբ»

Թեհրան. Ավիաբազայի կիրառման մասին հայտնելու Մոսկվայի որոշումը թելադրված էր «իրեն ցույց տալու ցանկությամբ»

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատել է իր ռուսաստանցի գործընկերներին ռուսական ՌՕՈւ կողմից իրանական Համադան օդանավակայանն օգտագործելու փաստը բարձրաձայնելու համար:

ԶԼՄ-ներում ավիաբազայի կիրառման մասին պատմելու որոշումը համաձայնեցված չէր Իրանի հետ և թելադրված էր Մոսկվայի «իրեն ցույց տալու ցանկությամբ», հայտարարել է նա, գրում է BBC-ին:

«Անշուշտ, ռուսներն ուզում են ցույց տալ, որ իրենք գերտերություն են և ազդեցիկ երկիր, որն ակտիվ է անվտանգության ասպարեզում այս տարածաշրջանում և աշխարհում»,-ասել է նախարարը Իրանի կառավարական «Երկրորդ ալիքի» եթերում:

«Այդ տեղեկությունը հրապարակելու հիմքում անհարգալից վերաբերմունքն ու իրեն ցույց տալու ցանկությունն է»,-ասել է Դեհգանը:

Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Իրանում ոչ մի արտասահմանյան զորակազմ չկա, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը: Խոսելով Համադանի ավիաբազայի օգտագործման մասին` նախարարը հայտարարել է, որ անհրաժետ էր ավիաբազան տրամադրել ռուսական մարտական ինքնաթիռներին լրալիցքավորվելու համար, քանի որ Ռուսաստանը որոշել է ակտիվացնել մարտական գործողությունները Սիրիայի տարածքում:

Ռուսաստանի ՊՆ-ն օգոստոսի 16-ին հաստատել էր, որ Իրանի Համադան ավիաբազայում տեղակայվել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին Սիրիայում:

Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:

Ընթերցեք նաև. Ռուսաստանն այլևս չի օգտվում իրանական Համադան ավիաբազայից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---