Սարկոզին կառաջադրվի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Սարկոզին կառաջադրվի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Այդ մասին է ինքը Սարկոզին հայտնել twitter-ում, «Ամեն ինչ Ֆրանսիայի համար» գրքի մի հատված հրատարակելիս: «Ես որոշել եմ թեկնածու դառնալ 2017-ի ընտրություններին: Դա իմ պարտքն է այս դժվարին ժամանակներում», - գրել է նա:

Սարկոզին նախագահ էր ընտրվել 2007 թվականին, պաշտոնում փոխարինելով Ժակ Շիրակին: 2012 թվականին նա, սակայն, պարտվում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---