Վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը23 ապրիլի 2007 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը հանկարծամահ է եղել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: Բորիս Ելցինը 76 տարեկան էր: Նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը 1991 թվականից մինչեւ 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ անսպասելի հայտարարեց իր հրաժարականի մասին: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գոռբաչովը ցավակցություն է հայտնել Բորիս Ելցինի մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: «Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, որը մեծ գործեր է արել իր երկրի օգտին եւ լուրջ սխալներ կատարել»,-մեջբերում է Գոռբաչովին Ինտերֆաքս գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |