Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը 32 ամիս կտևի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգումը 32 ամիս կտևի

PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրի իրականացման մրցույթը հաղթած երեք կազմակերպություններ ստացել են պայմանագրերը կնքելու ծանուցումները։

Պայմանագրերը կնքելուց անմիջապես հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման շինարարական աշխատանքները, հայտնում են կապի և տրանսպորտի նախարարությունից:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում: Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով:

Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:

Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---