Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան ցանկանում է ԻՊ-ին փոխարինել այլ ահաբեկիչներով

Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան ցանկանում է ԻՊ-ին փոխարինել այլ ահաբեկիչներով

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարարությունը երկրի ինքնիշխանության խախտում է համարում թուրք զինվորականների գործողությունները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ սիրիական Ջերաբլուս քաղաքի մատույցներում, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ցանկացած հակաահաբեկչական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Դամասկոսի հետ: Գերատեսչությունը նաև մեղադրել է Թուրքիային ներխուժման մեջ` նշելով, որ Անկարան ցանկանում է ԻՊ ահաբեկիչներին փոխարինել «այլ ահաբեկչական խմբերով»:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը մտել են Սիրիայի տարածք` հյուսիսային Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու գործողության շրջանակում: Թուրքական բանակն օգոստոսի 24-ի առավոտյան կոալիցիայի օդուժի աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարաբլուսի մատույցներում: Anadolu գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, Սիրիա են մտել նաև թուրքական տանկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---