Թուրքական ԶԼՄ-ներ. Պուտինը կմեկնի Անթալիա` ֆուտբոլ դիտելու

Թուրքական ԶԼՄ-ներ. Պուտինը կմեկնի Անթալիա` ֆուտբոլ դիտելու

PanARMENIAN.Net - Թուրքական Dogan լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 9-ին: Ըստ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի, Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին, ինչը շատ կարևոր քայլ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---