«Թևանիկը»` Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

«Թևանիկը»`  Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկ»-ը ցուցադրվելու է հոկտեմբերի 4-ին:

«Թևանիկի» պրեմիերան Երևանում տեղի է ունեցել 2014-ի գարնանը:

«Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին: Ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ըստ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Կեստուտիս Դրազդաուսկասի՝ ֆիլմը պատմում է պատմական բարդ իրադրության մեջ զարգացող հասարակ մարդկանց դրամայի մասին, որը հանգեցնում է կյանքի փխրունության մասին մտքին: Ֆիլմ արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ գործակցությամբ:

2016-ի հունիսին «Թևանիկը» ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival-ում: Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Թևանիկն» արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---