Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում լուռ օր է24 ապրիլի 2007 - 22:22 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ համայնքում լուռ օր է: Ապրիլի 24-ը, դրան նախորդող եւ հաջորդող շրջանները Թուրքիայի հասարակության կողմից չեն ընկալվում որպես այնպիսի շրջան, որում հայկական հարցի լուծման համար պետք է որոնումներ կատարվեն», - ասել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հայ համայնքը ըստ ավանդույթի ապրիլի 24-ին որեւէ զանգվածային միջոցառում չի կազմակերպվում, այդ օր համայնքի ներսում` Լռության օր է:Ինչ վերաբերում է այդ մթնոլորտում հնարավոր փոփոխություններին վերջին իրադարձություններից, մասնավորապես` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերից հետո, երբ հարյուր հազարավոր թուրքեր «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայեր ենք» կարգախոսներով դուրս եկան փողոցներ, ապա «Ժամանակ» թերթի խմբագիրը մատնանշեց. - «Մենք պետք է ընդունենք, որ այդ զանգվածը Հրանտ Դինքի սպանության վայրագության դեմ եւ ընդհանրապես նրա սպանվելու դեմ բողոք արտահայտելու համար դուրս եկավ, այսինքն` չի կարելի այլ ձեւով մեկնաբանել կամ այլ իմաստներ վերագրել այդ զանգվածի արտահայտած բողոքին»,- ընդգծել է Գոչունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» |