Ապագա սպաները երդում են տվել

Ապագա սպաները երդում են տվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները:

Կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե ուսումնառության, թե հետագա զինվորական ծառայության ընթացքում:

Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի և մոմավառության արարողությանը:

Ռազմական համալսարանի շարքերը համալրել են նաև 11 կին-կուրսանտներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---