Սիրիական ընդդիմության ջոկատները սատարում են քրդերին` Թուրքիայի ավիահարվածներից հետո

Սիրիական ընդդիմության ջոկատները սատարում են քրդերին` Թուրքիայի ավիահարվածներից հետո

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի 10 ջոկատ համացանցում տեսանյութ է տարածել` դատապարտելով թուրքական և միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածները Ջարաբլուսի արվարձաններին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին:

«Ջարաբլուսի շրջանում և Հալեպի հյուսիսում, այդ թվում թուրքական բանակի կողմից սիրիական տարածքի մի մասի օկուպացիայի հետևանքով, մեր հեղափոխականների և խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի աճը նկատի ունենալով` մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողություններն ու Թուրքիայի աջակցությունը ծայրահեղական խմբավորումներին: Մենք կկիսենք խրամատը Ջարաբլուսի ռազմական խորհրդի և նրա խաղաղ բնակիչների հետ»,-ասվում է Սիրիայի ազատ բանակի առաջնորդներից մեկի հայտարարության մեջ:

Ընդդիմության ջոկատների ներկայացուցիչն ամբողջ պատասխանատվությունը խաղաղ բնակիչների մահվան համար Հալեպի արվարձանում բարդում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի վրա: «ԻՊ դիրքերը, որոնք մի քանի մետրի հեռավորության վրա են ռմբակոծված գյուղերից, գրոհի չեն ենթարկվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, որ Թուրքիայի հրետանին և ՌՕՈւ-ն գնդակոծել են 2 բնակավայր սիրիական Ջարաբլուսի հարևանությամբ` զոհերի թիվը հասել է 30-ի:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---