ԻՊ-ն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը Եմենում. 65 մարդ է զոհվել

ԻՊ-ն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը Եմենում. 65 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Եմենի հարավում` Ադեն քաղաքում: Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է երկրի իշխանությունների հանդեպ լոյալ կամավորականների ճամբարի մոտ: Զոհերի թիվը հասնում է 65-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր 45 զոհի և 60 վիրավորի մասին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Ադենում կազմակերպած ահաբեկչության համար:

Հունիսին Եմենի հարավում գտնվող Էլ Մուկալլա քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի շարք պայթյուններ իրականացրեցին, որոնց հետևանքով 42 մարդ զոհվեց:

2014-ից ի վեր Եմենում չի մարում զինված հակամարտությունը: Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները իշխանությունը զավթած «Անսար Ալլահ» շարժման ապստամբների (հուսիտների) և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև մի կողմից, և բանակի մի մասի հետ, որը նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից է և որին սատարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, մյուս կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---