Փաստաբան. Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է

Փաստաբան. Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է

PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը, որին մեղադրում են տեխնոլոգիաներ վաճառելու մեջ, կոպիտ քաղաքական սադրանք է: Այդ մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է փաստաբան Կարեն Ներսեսյանը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Նա նշել է նաև, որ ամերիկյան կողմն այդ հարցով պետք է դիմեր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին:

Միրոնովի կինն իր հերթին հայտնել է, որ հուլիսին իր ամուսինն առանց որևէ արգելքի շենգենյան վիզա է ստացել, թեև միջազգային հետախուզման մեջ էր արդեն մայիսից:

Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսել է քննել դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ:

ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---