Երիտասարդ հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Երիտասարդ հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

50 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է իր մրցակցին` Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Առաջնությունն անցնում է ֆրանսիական Մայկոն քաղաքում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---