«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը բարեհաջող է անցել

«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը բարեհաջող է անցել

PanARMENIAN.Net - «Էրեբունի» հիվանդանոցում ավարտվել է «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատության առաջին մասը. ոսկորի համադրումը բարեհաջող է անցել, այժմ մկաններն են կարվում: Այդ մասին ասել է Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ոսկորի վիրահատությունը նորմալ է անցել՝ առանց բարդությունների: Որևէ այլ խնդիր վիրահատության ժամանակ չի առաջացել, ոսկորների համադրումն էլ նորմալ է»,- ասել է փաստաբանը:

Պատասծանելով հարցին, թե հնարավոր է ոտքը վիրահատությունից հետո կարճանա` փաստաբանն ասել է. «Չէ, Արամի հետ կապված բժիշկը համենայնդեպս նման բան չասաց»:

Փաստաբանի խոսքով՝ գնդակը փշրել է Արամ Մանուկյանի ոտքի ոսկորը։ Հայր ու որդի Մանուկյանները բազմաբեկոր վնասվածքներ են ստացել:

Ըստ փաստաբանի՝ անհասկանալի է, թե ինչու նախաքննական մարմինը փորձաքննության չի ենթարկել Արամ և Պավլիկ Մանուկյանների ստացած վնասվածքները: Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ նման վնասվածքներ կարող էին առաջանալ գնդացրային զինատեսակից, որը նախատեսված է տեխնիկա խոցելու համար, սակայն այդ առթիվ փորձաքննություն չի արվել: «Որևէ փորձաքննություն չի կատարվել՝ ոստիկանության գործողությունները հանցագործությո՞ւն էին, թե՞ ոչ: Եթե իշխանությունը պատասխան չի տալիս սեփական հանցանքի համար, դա արդեն իսկ Սահմանադրության խախտում է»,- ասել է փաստաբանը:

Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---