ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Միրոնովը կվերադառնա հայրենիք

ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Միրոնովը կվերադառնա հայրենիք

PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը Ռուսաստան կվերադառնա օգոստոսի 31-ին:

Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը:

«Այսօր նա դեռ Երևանում է, տոմսը օգոստոսի 31-ի համար է»,-ասել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա հավելել է, որ այդ պահի դրությամբ Միրոնովին ՀՀ իրավապահ մարմիններ չեն կանչել: «Օգոստոսի 30-ին նա կայցելի ՌԴ դեսպանատուն, սակայն դատախազություն նրան դեռ չեն կանչել»,-ասել է փաստաբանը:

Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---