Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին կապել է Էրդողանի հեռանալու հետ

Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին կապել է Էրդողանի հեռանալու հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռանա պաշտոնից: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և տեղեկատվական հանրության գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:

«Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ համար: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին այս հանգամանքներում ընդհուպ մինչև հաջորդ տասնամյակ իրատեսական չէ: Այդ մասին հավանաբար հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,- ասել է Էթինգերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2005 թվականին մեկնարկած բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով բազմիցս են ընդհատվել: ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների 35 գլխից այժմ բանակցությունների համար բաց է միայն 16-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---