Ռուսաստանում կայացավ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությունը25 ապրիլի 2007 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրաժեշտ տվեց երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին: Քրիստոս Ամենափրկչի տաճարում հոգեհանգստի արարողությունից հետո սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Նովոդեվիչյե գերեզմանատուն: Ելցինի դիով դագաղը Տաճարից գերեզմանատուն ուղվեց Cadillac դիակառքով: Սակայն արդեն Նովոդեվիչյե գերեզմանոցի մոտ դագաղը դրվեց ծաղիկներով եւ ՌԴ պետական դրոշով զարդարված հրետասայլի վրա: Հրետասայլը տանում էր զրահատրասպորտյորը, որի ետեւից քայլում էին հոգեւորականներ, առաջին նախագահի ընտաինքը, հարազատները, ընկերները: Գերեզմանոցում հնչեց եռակի հրացանային համազարկ:Գերեզմանոցի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել տան Բորիս Ելցինին հրաժեշտ տալու համար: Մարդկանց շարքը մոտ կես կիլոմետր էր ձգվում: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին ժամանել: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը հանկարծակի մահացել է երկուշաբթի 76 տարեկան հասակում: Ապրիլի 25-ը հայտարարվել է Համազգային սգո օր: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |