«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը մերժվել է![]() 31 օգոստոսի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: «Դատարանը չի ներկայացրել մերժման հիմնավորումները, պարզապես հրապարակել է եզրափակիչ մասը», - լրագրողներին ասել է Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, գրում է Aysor.am-ը: Պետրոսյանը նշել է, որ քննիչն է առարկել միջնորդությանը՝ հայտարարելով, թե Արմեն Լամբարյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ Լամբարյանը կտրականապես հրաժարվել է ներկա գտնվել իր գործով դատական նիստին: Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |