Մեծ Բրիտանիայի վարչապետը բացառել է Brexit-ի մասին նոր հանրաքվեի հնարավորությունը 1 սեպտեմբերի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի նոր հանրաքվե Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ չի լինելու: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների հետ հանդիպմանը: Ըստ նրա, Միացյալ Թագավորությունը պետք է կենտրոնանա այն հնարավորությունների վրա, որոնք բացվում են ԵՄ շրջանակից դուրս: Բրիտանիայի կառավարությունն առաջին անգամ է հանդիպում անցկացրել հունիսյան հանրաքվեից հետո, երբ բրիտանացիները հօգուտ Brexit-ի քվեարկեցին: Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահ է, որ երկրի համար իր նոր դերը աշխարհում հաջող է լինելու: Նա հայտնել է նաև, որ ԵՄ հետ 2016-ին բանակցվություներ չեն սկսվելու, հայտնում է Ինտերֆաքսը: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Թերեզա Մեյը կարող է սկսել Brexit-ն առանց խորհրդարանի քվեարկության Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |