«Արսենալի» գլխավոր մարզիչ. Մխիթարյանը նոր երանգ կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին

«Արսենալի» գլխավոր մարզիչ. Մխիթարյանը նոր երանգ կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր երանգ կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդպիսի կարծիք է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը` խոսելով թիմի նորեկի մասին:

«Մխիթարյանը միշտ լավ կիսապաշտպան է եղել, իսկ անցյալ տարի նա նաև սկսեց շատ գոլեր խփել: Եթե չեմ սխալվում, նա 10 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում (իրականում` 11), ինչն, անշուշտ, էլ ավելի վտանգավոր է դարձնում նրան»,-ասել է Վենգերը, գրում է Sports.ru-ն:

«Հենրիխն ինչ-որ նոր բան կներմուծի «Մանչեսթեր Յունայթեդ»,-ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---