Թարիվերդիևի 85-ամյակին ցուցահանդես է բացվելու Մոսկվայում 3 սեպտեմբերի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինից մինչև վերջին ակնթարթ» խորագրով ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երաժշտական արվեստի կենտրոնական թանգարանում: Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան հայտնել է՝ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար ստեղծած երաժշտության վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր: Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ: Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտի, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |