ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են հայտարարել Հալեպում հրադադարի վերաբերյալ համաձայնության մասին

ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են հայտարարել Հալեպում հրադադարի վերաբերյալ համաձայնության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող են սեպտեմբերի 4-ին հայտարարել Հալեպում 48-ժամյա հրադադարի և հումանիտար օգնության վերաբերյալ համաձայնության մասին, եթե փաստաթուղթը համաձայնեցվի:

«Դեռևս համաձայնություն չկա»,-ասել է աղբյուրը:

Ըստ նրա, եթե փաստաթուղթը հավանության չարժանանա մինչև սեպտեմբերի 4-ը, պայմանավորվածության մասին կարող է հայտարարվել սեպտեմբերի 5-ին:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մոտ են համաձայնություն կնքելուն, որով նախատեսվում է 48-ժամյա հրադադար հաստատել Հալեպում, հումանիտար մուտք ապահովել ՄԱԿ աշխատակիցների համար և կրճատել սիրիական կառավարության օդուժի թռիչքները որոշ շրջաններում: Ըստ գործակալության, այդ պայմանավորվածությունը կարող է հանգեցնել հետախուզական տվյալների փոխանակման ԱՄՆ և ՌԴ միջև «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ գործողություն անցկացնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմական գործողությունների համակարգման հնարավորությունը Սիրիայում: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավրովել են «ինտենսիֆիկացնել երկկողմ շփումները»:

Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---