Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը 3 սեպտեմբերի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը թուրքական պատվիրակության կազմում մասնակցում է չինական Հանչժո քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարան մեղսակից է համարում հեղաշրջման չհաջողված փորձի կազմակերպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ըստ դիվանագիտական աղբյուրների, մեկժամյա զրույցի ընթացքում քննարկվել են նաև վերջին իրադարձությունները տարածաշրջանում, այդ թվում իրավիճակը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Ջերաբլուս քաղաքներում, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ասել էր, որ Անկարան դեռևս չի ներկայացրել Վաշինգտոնին Թուրքիայի պետական հեղաշրջման փորձին ընդդիմադիր Գյուլենի մեղսակցության ապացույցներ: 75-ամյա Գյուլենը մշտական բնակության թույլտվություն ունի ԱՄՆ-ում, 1999-ից նա ապրում է Փենսիլվանիա նահանգում: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |