Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը նվազել է, այլ երկրներից՝ ավելացել

Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը նվազել է, այլ երկրներից՝ ավելացել

PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 149.4 հազար տոննա նավթ և նավթամթերք՝ 2015 թ. նույն ժամանակաշրջանի 136.6 հազար տոննայի դիմաց:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանից ներմուծման ծավալները չնչին նվազել են, կազմելով 99.7 հազար տոննա՝ 2015-ի 101 հազար տոննայի դիմաց, սակայն ընդհանուր ներմուծման աճի պայմաններում ՌԴ մասնաբաժինը ՀՀ վառելիքի շուկայում ընկել է 74%-ից մինչև 66.7%:

Բուլղարիայից ներմուծման ծավալները եռապատկվել են՝ 4.6 հազար տոննայից հասնելով 15.6 հազար տոննայի: Ներմուծման ծավալներով երրորդ տեղում Թուրքմենստանն է, որտեղից կես տարում 10.2 հազար տոննա վառելիք է ներմուծվել, չորրորդում՝ Հունաստանը (8.6 հազար տոննա):

Իրանից վառելիքի ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է. 2015 թվականին ներմուծվել էր 19.6 հազար տոննա վառելիք, 2016-ին՝ 6.9 հազար տոննա:

Ներմուծման ուղղությունների վեցնյակը եզրափակում է Ռումինիան, որտեղից ներմուծվել է 5.8 հազար տոննա վառելիք՝ 2015-ի մոտ 5 հազար տոննայի դիմաց:

2013 թվականի դեկտեմբերի 25-ին «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ նախագահ Իգոր Սեչինի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ստորագրվել է նույն տարվա դեկտեմբերի 10-ին «Ռոսնեֆտ» ընկերության կողմից ստեղծված «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ համատեղ ձեռնարկության շրջանակում նավթամթերքի մատակարարման մասին պայմանագիրը, որի շրջանակում նավթամթերքի մատակարարումը կատարվում է առանց արտահանման տուրքի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---