«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել![]() 6 սեպտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանն արդեն 6 օր է ինչ հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը հաստատել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից պահանջում է «Սասնա ծռեր» խմբի հրազենային վիրավորում ստացած մյուս անդամներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին տեսակցելու է իր վստահորդի հետ ու փորձելու ճշտել, թե կոնկրետ որ վիրավորներին նկատի ունի Բարսեղյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից փոխանցել են՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |