Գերմանիան €58 մլն կներդնի թուրքական «Ինջիրլիքի» զարգացման համար 6 սեպտեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը 58 միլիոն եվրո կներդնի թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի զարգացման համար` աջակցելով այնտեղ տեղակայված բունդեսվերի առաքելությանը: Ակնկալվում է, որ մոտ 26 մլն եվրո կծախսվի գերմանական բազմաթիրախ Tornado կործանիչների համար օդակայանի և զինվորների կացարանների կառուցման համար: Մնացած 30 միլիոնը կծախսվի ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծման համար: Ըստ պաշտպանության նախարարության, դա անհրաժեշտ է անկախ նրանից «Ինջիրլիքը» կօգտագործվի, թե ոչ: Նախարարությունում հստակեցրել են, որ Գերմանիան իրեն իրավունք է վերապահում ապամոնտաժելու հրամանատարական կետը, եթե նոր տարաձայնություններ առաջանան Թուրքիայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ այդ ներդրումներն անհրաժեշտ են գերմանացի զինվորականներին: Տարեսկզբից Գերմանիան ստիպված էր տեղակայել իր ինքնաթիռները ԱՄՆ վայրէջքի հարթակներում և հույսը դնել դաշնակիցների տեխնկական աջակցության վրա հետախուզական թռիչքներ իրականացնելիս: Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել ր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |