Արոնյանը մասնակցելու է Տալի հուշամրցաշարին

Արոնյանը մասնակցելու է   Տալի հուշամրցաշարին

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին:

Ավանդական դարձած մրցաշարին 2016-ին մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ հուշամրցաշարին կմասնակցեն 4 շախմատիստն ևս, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում մնում է 5-րդը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---