Իսրայելը գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում![]() 8 սեպտեմբերի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն սեպտեմբերի 4-ից հետո արդեն երկրորդ անգամ գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում` զոհեր և տուժածներ չկան, հայտնել է Reuters-ը Իսրայելի բանակի ներկայացուցչի վրա հղումով: Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի ԶՈւ ականանետներին Սիրիայի հյուսիսում` Գոլանի բարձունքի այդ երկրին պատկանող հյուսիսային հատվածում»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ իսրայելյան զորքերը գրոհել էին սիրիական հրետանու դիրքերը` սիրիացիների կողմից Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքները ականատերով գնդակոծելուց հետո: Զինվորականները դա համարել են ոտնձգություն Իսրայելի ինքնիշխանության դեմ և հայտարարել, որ կշարունակեն գործողություններն ուղղված երկրի անվտանգության ապահովմանը: Հարվածների նախորդ «փոխանակումը» գրանցվել էր օգոստոսի 22-ին, երբ Իսրայելը ավիացիան օդ բարձրացրեց ականանետային գնդակոծությունից հետո, որը, սակայն, պատահական բնույթ էր կրում Սիրիայում ներքին մարտերի հետևանքով: Իսրայելցի զինվորականների տվյալներով, 80-կիլոմետրանոց սահմանին Դամասկոսի զորքերից բացի կռվում են մոտ 50 տարբեր խմբավորման զինյալներ, այդ թվում ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |