Ղազախստանի վարչապետը լքել է պաշտոնը

Ղազախստանի վարչապետը լքել է պաշտոնը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Քարիմ Մասիմովին երկրի վարչապետի պաշտոնից ազատելու և նրան Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Նշանակել Քարիմ Մասիմովին Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ` ազատելով երկրի վարչապետի պաշտոնից»,-ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ հանձնարարվել է կառավարությանը շարունակել իրականացնել պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

Վարչապետի առաջին տեղակալ Բակիտժան Սագինտաևը նշանակվել է Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---